Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթը գրում է, թե  քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ի մոտ, ի պաշտպանություն Ծառուկյանի, հավաք էր հրավիրվել։ Եվ այդ հավաքը կազմակերպել են ԲՀԿ շրջանակները և«Առինջ մոլի» տնօրինությունը։

Այս գործի շրջանակներում «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանին երեկ երեկոյան կանչել են կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, բայց նա հրաժարվել է։ Նա նշել է, որ հրաժարվել է ցուցմունք տալուց, որովհետեւ Քրեադատավարական օրենսգրքով իմ իրավունքն է, բայց վերջում գրել է, որ  քանի որ առաջին կարգի հաշմանդամ է, տեսողության լուրջ պրոբլեմ ունի, ոչ լսել է՝ մեկը կազմակերպել է, մեկն էլ՝ հրահրել, ոչ էլ բան։։

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։

Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները ՍԴ-ի «ճգնաժամը» լուծելու համար մի քանի հարցերի վերաբերյալ դիմում են գրել Վենետիկի հանձնաժողովին, դրանցից մեկն էլ հանրաքվեն ԱԺ-ում չեղարկելու հնարավորության մասին է։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի կարծիքն այս հարցում դրական է, եւ այդ պատասխանը հիմնավորել են կորոնավիրուսի պանդեմիայով։

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը,  օրերս կրկին Արցախում էր։

Նա հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նաեւ մասնակցել է հետընտրական խնջույքին․ իշխանական էլիտայի 25-30 ներկայացուցչի հետ Արցախի «Ֆլորենս» ռեստորանում տոնել են հաղթանակը։ Մասնակցել են ե՛ւ Մասիս Մայիլյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը, ում ճանապարհներն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բաժանվեցին։ Արմեն Գրիգորյանը, թերեւս, հաշտության երեկո է կազմակերպել։

Արայիկ Հարությունյանի խոսնակն ասաց, որ Արցախի նախագահը չի մասնակցել։ Ուշագրավ է, որ պարետի որոշման համաձայն, 20 հոգուց ավելի անձի մասնակցությամբ միջոցառումներ չպետք է կազմակերպվեն:

4․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զզրույցում Մակար Ղամբարյանը հայտարարել է, որ չի ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում: Նա տեղեկությունները անհիմն որակեց։

5․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ:

Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, եւ կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին ՀՀ վարչակյան դատարան է դիմել էլինա Գյուրջյանը եւ դատի է տվել Էդուարդ Աղաջանյանին՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին իր մասնակցությունը թույլատրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնի:

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ արտախորհրդարանական (ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ) ուժերի հանդիպմանը հրավիրված է եղել նաեւ ԼՀԿ-ն. ՀՅԴ-ն է հրավիրել, սակայն մեժել են։

7․ «Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակներում իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը եւ առաջին հերթին՝ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին։

Ըստ տեղեկությունների, Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։

Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, եւ կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման տարբերակները:

8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել ԱԺ-ի ընդունած հանրաքվեի չեղարկման մասին օրենքը։  Իրականում, Արմեն Սարգսյանն սպասում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին: Այսօր Վենետիկի հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել ՍԴ-ի դիմումը` Քոչարյանին առնչվող գործով (300.1 հոդվածին վերաբերող), որի պատասխանը ՄԻԵԴ-ից արդեն եկել է, իսկ վաղը` հունիսի 19-ին, հանձնաժողովը կպատասխանի ՀՀ արդարադատության նախարարության՝ իրեն ուղղված հարցերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+