Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Դատարանի բակում են նաև ԲՀԿ պատգամավորները:
Ներկա էր նաև Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ղեկավար կազմը:
Նիստը լինելու է դռնփակ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






