Եթե իշխանական պատգամավորներին անհանգստացնում է, որ ընդդիմադիր պատգամավորները կարող են հայտնվել եթերներում, ապա իրենք էլ թող քաջ լինեն, գնան և պաշտպանեն իրենց տեսակետները այդ եթերներում:
Այս մասին ԱԺ-ի իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սանսոնյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարությանը, թե նախորդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց Գագիկ Ծառուկյանը, բայց Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնվել էր Էդմոն Մարուքյանը:
Անի Սամսոնյանը նշեց, որ եթերում հայտնվել էր Մարուքյանը, քանի որ այդ օրը իշխանության բոլոր ներկայացուցիչները չէին համաձայնել գնալ այդ եթերին:
Նիստը նախագահող Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ ինքն էլ է մերժել հրավերը, քանի որ ձայնագրման պահին նիստ էին անում ԱԺ-ում:
Անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողվի նախագհ Տիգրան Հակոբյանին՝ հանրային հեռուստատեսությունում կարծիքների բազմազանություն չլինելու մասին իր հարցադրմանը արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Անի Սամսոնյանը շեշտեց. «Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձնից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև որևէ մեղադրանք հեռուստաընկերությանը չեմ ներկայացնում»:
Սամսոնյանը նշեց, որ քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցում կար հանրային հեռուստատեսության մասին հատված, ինքը հայտնել է իր անձնական կարծիքը, որ վերջինիս եթերում բազմազանությունը չի պահպանվում և այդ համոզմունքին է ելե ընդամենը դիտարկելով, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներին ինչքան եթեր է հատկացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






