ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև երեկ ԱԱԾ շենքի առջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել, ինչը շատ կարևոր է և նրանց աշխատանքի բարձր գնահատականն է:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ դիմաց ոստիկանությունը ԱԺ ԲՀ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, փորձել է հարկադիր հեռացնել ԱԱԾ շենքի դիմաց հավաքված անձանց, այդ թվում նաև՝ լրագրողներին ու օպերատորներին։
«Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը մոտեցավ ներողություն խնդրեց, որովհետև այդ թոհուբոհի մեջ ոստիկանության գործողությունների ընթացքում միգուցե եղել են բացթողումներ և ոստիկանությունը, չսապասելով քաղաքական գնահատկանի, իր արձագանքը տվեց, որն աննախադեպ բան է և որը ես շատ բարձր եմ գնահատում», — ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ոստիկաններին կատարված աշխատանքների համար։
Նա նշեց, որ եթե կիրառված ուժը համաչափ լիներ Ոստիկանությունը ներողություն չէր խնդրի։
Դիտարմանը, թե որքանո՞վ է օրինաչափ համարում ոստիկանի այն ռեպլիկը, որ դա դեռ նրանց ամբողջ պոտենցիալը չէր, Սիմոնյանը նշեց, որ եթե լինեն օրինխախտումներ, ուժ կիրառելու պոտեցիալը օգտագործվելու է ըստ անհրաժեշտության՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում։
Ճշտող հարցին, թե դա վերաբերում է նաև լրագրողներին, Սիմոնյանը կոչ արեց չսադրել.
«Ես ձեզ խնդրում եմ, ես դրա մասնագետն եմ, մի փորձեք նման բաներով զբաղվել»,-եզրափակեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






