Խոշոր գործարար, Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է ԲՀԿ առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակը։
NEWS.am-ի հետ զրույցում Սուքիասյանը հայտարարել է, որ որպես խնամի շատ ցավում է Ծառուկյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն ինքն ունի նաեւ այլ քաղաքական հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական:
Գործարարը նաև ասել է, որ չի կարող տեղի ունեցող գործընթացը համարել քաղաքական կամ իրավական, քանի որ իրավաբան չէ և նյութերին ծանոթ չէ:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






