«Հարցնում եք՝ այս անգամ Ծառուկյանը հետ չի՞ կանգնի, ասում եմ՝ ոչ, կհարցնեք՝ իսկ ինչու՞ այս անգամ հետ չի կանգնի, կասեմ, որ պատասխանը գիտեմ, բայց առայժմ չեմ տա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն տեղեկությանը, թե Ծառուկյանը ԱԺ դահլիճից դուրս գալով ինքն է ցանկություն հայտնել գնալու ԱԱԾ, Զոհրաբյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ նախօրեին Ծառուկյանի հարցաքննությունը կիսատ է մնացել և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է շարունակի ցուցմունք տալը:
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է ԲՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համագործակցությունը, Զոհրաբյանը հայտարարեց, որ բացառում է նման համագործակցությունը:
Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն բողոքի ցույցեր չի կազմակերպել և չի պատրաստվում կազմակերպել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






