Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:48

«Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն «իրենց խղճից ու համոզմունքներից դրդված»․ Սիմոնյան

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այսօր ստեղծված է հնարավորություն՝ հասկանալ և քննել՝ արդյոք ընտրակաշառքի հետ կա՞պ է ունեցել դահլիճում նստած որևիցե քաղաքական ուժի ներկայացուցիչ, թե՝ ոչ, և առահասարակ մեր երկրում ընտրակաշառք եղել է, թե ոչ։

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ քննարկվում է մի հարց, որով կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, իսկ դահլիճում ավելի շատ խոսվում է ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների կամ գլխավոր դատախազի մասին:

Սիմոնյանը անդրադարձավ նաև Ծառուկյանի այն խոսքերին, որ համաճարակի պատճառով նաև տնտեսական խնդիրներ են առաջանալու։

«Այո՛, կորոնավիրուսը բոլոր երկրների վրա շատ վատ ազդեցություն է թողել։ Իմ մոտ տպավորություն է, որ վերջում ինչ-որ տեղից կորոնավիրուսն է հայտարարությունով հանդես գալու և միանա այս ամեն ինչին, ինչ այսօր քաղաքական դաշտում կատարվում է», – ասաց Սիմոնյանը։

Պատգամավորի խոսքով՝ պետք է հնարավորություն տալ գործի շրջանակում հասկանալ, թե ինչ է կատարվել՝ 20 միլիարդ դոլար կամ դրամ մուտքի մասին է խոսվում։

«Մենք դատախազին այստեղ չենք քննարկում, քրեական գործ ենք քննարկում և քննարկում ենք հնարավորություն տալ գործի շրջանակում հասկանալ, թե ինչ է կատարվել՝ 20 միլիարդ դոլար կամ դրամ մուտքի մասին է խոսվում: Մեր գործընկերները «Բարգավաճից», պարոն Ծառուկյանն է այդ մասին խոսում: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանությունից: Միգուցե խոսենք այդ գումարի ծագումնաբանությունից: Ես կարծում եմ, եթե պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, հասկանալի կլինի, թե ինչու այդ, այսպես ասած՝ առաջարկի հետ կապված եղել է այլ գործընթաց»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե վարչապետն ասել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան:

«Պարոն Մարուքյան, այս քննարկումը հենց դրա վառ ապացույցն է, որովհետև օլիգարխն այն մարդն է, որը պետական կառավարման մեջ լծակներ ունի և կարողանում է իր շահի համար ինչ-որ ազդեցություն ունենալ պետական որոշումների, ԱԺ որոշումների վրա, իսկ այս քննարկումն այն բանի ապացույցն է, որ, այո, Հայաստանում հեղափոխությունից այս կողմ օլիգարխ չկա»,- ընդգծեց Սիմոնյանը՝ շեշտելով, որ «Իմ քայլը» խմբակցության անունից ուզում է ասել, որ «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+