Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

«Այն, ինչ նախկինները չարեցին, դո՞ւք եք անում, թույլատրելիի շեմն անցաք». Վահե Էնֆիաջյան

«Այն, ինչ նախկինները չարեցին, դո՞ւք եք անում, թույլատրելիի շեմն անցաք». Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում իր ելույթը սկսեց` բարձրացնելով «Չեք լռեցնելու» պաստառ, նա հայտարարեց` «Չենք լռելու և չեք կարող լռեցնել, դա անհնար է»:

«Այլևս Դուք անցաք թույլտրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է մեծ ընտրության առջև, իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետերը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: ՀՀ ԱԺ-ում եղել են նմանատիպ նախաձեռնություններ, և գիտեք ինչպիսի գնահատականների են արժանացել դրանք: Երբ դատախազը մտել է խորհրդարան սանկցիայով, որ կարողանան անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին, այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում ԱԺ պատգամավորի ինստիտուտի նկատմամբ»,-հայտարարեց Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ ԱԺ պատգամավորին այսօր տրված է լիազորություն՝ չլռելու, խնդիրներ բարձրաձայնելու: «Հունիսի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ: Քաղաքական մեծամասնության կողմից որևէ քաղաքական մեկնաբանություն չի եղել: Փորձել եք խոսել քրեական օրենսգրքի որոշ տարրերի մեկնաբանություններով, սրանք ի՞նչ ձևակերպումներ են, սա ի՞նչ աշխատելաոճ է»,- նշեց նա:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, սա շինծու գործ է: «Գործ, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր իրականացնել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին, չի ստացվելու»,-ընդգծեց նա:

Ըստ Էնֆիաջյանի՝ Կառավարությունը պետք է գա և խոսի հաշվետվություններից, բացթողումներից, ոլորտային ձախողումներից: «300-ից ավելի մահ կա, ՀՀ-ում Հայաստանի հպարտ քաղաքացիներ են մահացել, ո՞վ է տալու այդ քաղաքացիների մահվան պատասխանը: Վստահ եղեք, այդ պատասխանը տալու ժամանակն էլ է գալու»,-նշեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ այն ժամանակ էլ, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց էր դրվել, ԲՀԿ-ն է դա վիժեցրել, չնայած իրենց սպառնացել էին, որ դա պետական դավաճանություն է, Արցախի հարց կա:

«Այն, ինչ նախկինները չկարողացան իրականացնել և չիրականացրին, դուք իրականացնում եք: Դուք ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ հաշվետվություն տվեք: Քաղաքականության մեջ որքան էլ պիտակավորում են, կան բարձր բարոյականության նորմեր, ընտրեք բարձր բարոյականության նորմերը»,- հայտարարեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+