«Չի ստացվելու ինձ վրա քաղաքական գործ կարելու ձեր ջանքերը, դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետև դուք բարոյականություն չունեցող մարդ եք»,-այսօր Աժ-ում Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ Դատախազին դիմելով՝ ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ Նարա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հանրապետության 47 հասցեում կուսակցության կենտրոնական գրասենյակի իր աշխատասենյակում ավարտված խուզարկությանը:
«Ինձ շատ բաներում կարելի է մեղադրել, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց այստեղից ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որինչ-որ մեկին կարող է կաշառք տալ»,-ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ Դատախազը տապալվել է, քանի որ այսօր կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերն այն դեպքում, երբ 2018 թվականին Դաախազը հենց Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիւությունից զրկելու հարցն էր բերել խորհրդարան.
«Եթե ձեզ չզանգեին ինչ-որ փոխվարչապետ, և հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին անձեռնխնմխելիությունից զրկելու ձեր միջնորդությունը, դուք այդտեղ ևս կտապալվեիք»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ դատախազը չկարողացավ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստացի ապացույց բերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






