Ազգային ժողովում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց դատախազին։
«Այդ խուզարկությունը եղել է ամիսներ առաջ՝ փետրվարին։ Փետրվարին ինչո՞ւ չեկաք միջնորդությամբ: Եթե փետրվարին գայիք՝ կարող է ձեզ ընդհանրապես հարց չտայի»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը հիշեցրեց 2017 թվականի ընտրությունները, երբ, նրա խոսքով, զանգվածային ընտրակաշառքներ են բաժանել, բայց դրանց մասին բավարար ապացույցներ չունենալու պատճառով ԵԼՔ դաշինքը չի դիմել Սահմանադրական դատարան, այդ ժամանակ ևս Արթուր Դավթյանն էր Գլխավոր դատախազը, ինչու՞ է միայն 3 տարի հետո հիշել և գրասենյակներում գտած թղթերով ներկայացրել խորհրդարանին:
Արթուր Դավթյանը պատասխանեց, որ եթե փետրվարին միայն այդ փաստաթղթով գար , իր փաստարկները շատ թույլ կլինեին, նա նշեց, որ մինչև հունիսի 15-ը ձեռք են բերվել առանցքային նշանակության ապացույցներ:
Մարուքյանը հարցրեց՝ արդյոք կա ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ ընտրակաշառք է բաժանել:
«Եթե թույլ տանք կալանավորեք, քննեք, քննեք, հետո ապարզեք, որ Պողոսը, Պետրոսը և Մարտիրրոսը բաժանել են, բայց Ծառուկյանը տեղյալ չէր, որ փող են բաժանանել, դրա համար Ծաուկյանին թողնում եք, խորհրդարանին ի՞նչ եք ասելու»,-հարցրեց Մարուքյանը:
Ի պատասխան՝ դատախազը մեջբերեց կոնկրետ թեկնածուի ցուցմունքը, որտեղ ասվում է, որ անձամբ Ծառուկյանը 2017 -ին իրեն հրավիրել է՝ առաջարկելով մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն և հետագա ցուցմունքներում գումարային պարզաբանումները տրված են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






