ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ հանրությունը պետք է համոզված լինի, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քաղաքական պատվեր չէ:
Նկատենք, որ պատգամավորն իր ասածի համատեքստում հիշեցրեց ընդամենը երկու տարի առաջ նույն Արթուր Դավթյանի կողմից Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը՝ նկատելով, որ այն քաղաքական էր և քաղաքական նկատառումներով էլ հետո չեղարկվեց:
Արթուր Դավթյանը, Գորգիսյանի դիտարկմանը շեշտեց, որ պատգամավորի, ում նկատմամբ նախկինում ցանկացել է միջնորդություն ներկայացրել, չի արվել քաղաքական հանձնարարությամբ:
«Այն պատգամավորի վերաբերյալ, որ ես ժամանակին ներկայացրել եմ, ձեզ ուղիղ պատասխանում եմ. ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, դրան շատ մանրամասն անդրադարձել եմ»։
Նա նշեց, որ հանրությունն այսօր էլ կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







