Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Ծառուկյանին առնչվող գործը շինծու է․ Էնֆիաջյան

Ծառուկյանին առնչվող գործը շինծու է․ Էնֆիաջյան

Ծառուկյանին առնչվող գործը շինծու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ Նա հայտարարեց, որ կուսակցության հիմնադիր անդամներից է, բայց գործում հիշատակվող մարդկանց չի ճանաչում։

Ըստ Էնֆիաջյանի՝ այս ամենի քննարկումը սկսել է հունիսի 5-ին, երբ տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական թիմի հավաքը, որտեղ քննարկվել են տարբեր հիմնախնդիրներ, մատնանշվել են բացթողումները. սոցիալական, տնտեսական ստեղծված իրավիճակով պայմանավորված բացթողումները, մտահոգիչ գնահատականներ են տրվել, ինչից հետո սկսվել են քաղաքական տարբեր ելևէջներ և քաղաքական որևիցե օրակարգ չպարունակող գնահատականներ և վիրավորանքներ։

«Այս ամենին հաջորդել են տարբեր փաստաթղթերի  և տեսաձայնագրությունների հրապարակայնացումը։ Այն դեպքում երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում բարի համբավը ոչ միայն տարածված է ՀՀ-ում, այլ նաև ՀՀ-ից դուրս։ Նրա ծավալած գործունեությունը արդեն իսկ այսօր պետք է արձանագրենք, որ պատմության մեջ ամրագրված է որպես փառահեղ գործունեություն ծավալած մարդու անցած ճանապարհ։

Ես ԲՀԿ հիմնադիր անդամ եմ, ձեր կողմից արձանագրած անուն-ազգանուններից կեսից ավելին չեմ ճանաչում»,- ասաց Էնֆիաջյան։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ պատասխանեց, որ կարծում է՝ Էնֆիաջյանը նույնպես իրեն հայտնի տեղեկությունները ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ քննիչներին հայտնելու հնարավորություն կունենա։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, Դավթյանը հայտարարեց, որ ապացույցները ձեռք են բերվել դեռ փետրվարին ու կապ չունեն քաղաքական պրոցեսների հետ։

Էնֆիաջյանի դիտարկմանը, թե սա իրավական գործընթաց չէ, այլ Գագիկ Ծառուկյանի բարի համբավը արատավորելու գործընթաց է, որը չի ստացվելու, քանի որ ամեն ինչ ժամանակի և խրոնիկայի մեջ է տեղի ունենալու, Դավթյանը պատասխանեց, որ իրականացվելու է քրեադատավարական գործընթաց, թե այդ գործընթացից ում պատվի ու արժանապատվության, բարի համբավի հետ խնդիրներ տեղի կունենան, դա քրեադատավարական կատեգորիաներ չեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+