Մինչ Ազգային Ժողովում քննարկվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, նրա աջակիցները փորձում են հավաքվել ԱԺ-ի դիմաց:
Հավաքը կանխելու համար ԱԺ-ի դիմաց ոստիկանական ուժեր են տեղակայված, նրանք քաղաքացիներին հորդորում են պահպանել պարետի սահմանած կանոններն ու չհավաքվել:
Մի քանի քաղաքացի չենթրկվեց ոստիկանության պահանջին, ինչից հետո նրանք բերման ենթարկվեցին ոստիկանական բաժիններ, դրանից հետո քաղաքացիները փորձեցին տեղափոխվել Սիրահարների այգի, որտեղից ևս եղան բերման ենարկվածներ:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ն ընթանում քննարկվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






