Ամեն ինչից զատ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը հենց այսօր, հենց հիմա խուզարկելու մտադրությունը, կարծում եմ, իրավաչափ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Այն պատճառով, որ պատգամավորին կանգնեցնում է անթույլատրելի երկընտրանքի առջև. մասնակցել ԱԺ նիստի՞ն (գիտեք, թե ինչ հարց է քննարկվում), թե՞ օգտվել իր իրավունքից՝ մասնակցելու սեփական աշխատասենյակի խուզարկությանը»,-ընդգծել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






