ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ԱԱԾ բացահայտնումներին։ Վարչապետը նշել է, որ ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունեն:
«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու և այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:
Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունեն: Բոլորը հավասար են օրենքի առաջ»,- գրել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






