Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:42

Մենք հաշվարկել ենք բոլոր սցենարները և խոստանում եմ, որ իշխանություններին կզարմացնենք. Աբովյան

Մենք հաշվարկել ենք բոլոր սցենարները և խոստանում եմ, որ իշխանություններին կզարմացնենք. Աբովյան

«Մենք հաշվարկել ենք մեր հետագա անելիքները, հաշվարկել ենք նաև իշխանության գործողությունները, պատկերացնում ենք՝ ինչ են անելու, և հասկանում ենք, թե ինչի  են ունակ իրենք։ Բայց կրկնում եմ՝ բոլոր սցենարներն  էլ հաշվարկել ենք և խոստանում ենք՝ իշխանություններին զարմացնելու ենք, և բազմաթիվ անգամներ, այնքան, մինչև խելքի գան։ Հիմա պարզապես փակագծերը չեմ բացի»։ Այս մասին 168.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ — ական պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով ՝ պատերազմ է հայտարարվել ԲՀԿ-ի և բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն երկրում տեղի ունեցող գործընթացների հետ, սակայն իրենք պատրաստ սցենար ունեն այդ ամենին հակազդելու համար։

Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ականները գիտեն իրենց գործողությունների հաջորդականությունը, նույնիսկ եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվի:

Պատգամավորը նաև նշել է, որ տեղի է ունենում արտախորհրդարանական տարբեր ուժերի կոնսոլիդացիայի գործընթաց։ Աբովյանի խոսքով ՝ ԲՀԿ-ն հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի, այդ թվում ՝ վերջերս ձևավորված ուժերի հետ։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+