ՀՀ ԱԺ նախագայ Արարատ միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը հայտնել էր, որԱԺ խորհուրդը քննարկել է միջնորդությունները, դրանք ընդգրկվել են վաղվա լիագումար նիստի օրակարգ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






