Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևը հայերեն տեքստով ուղերձ է հրապարակել, որի վերջում մեջբերում է Ալիևի խոստումը Արցախում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Շատ կուզեի նաև մեջբերեր բազմաթիվ այլ խոստումներ՝ հայերին բնաջնջելու ու ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ: Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման, ինչպես նաև 2016-ի քառօրյայի ժամանակ Թալիշում քաղաքացիական բնակչության հանդեպ իրագործած վայրագությունների մասին: Բայց նա լռում է: Հոգ մը չէ, մենք կխոսենք և բոլոր փաստերով անդադար կներկայացնենք թե՛ իրեն, թե՛ իր գործընկերներին և թե՛ մեր միջազգային գործընկերներին, թե ինչ այլատյացություն է սերմանվում հայի հանդեպ Ադրբեջանում: Իսկ դա վկայող փաստերի պակաս հաստատ չկա. Ալիևի և ադրբեջանական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ ելույթները դրա վառ վկայությունն են»,- գրել է Հայրապետյանը։
https://www.facebook.com/haytatev/posts/3219620724756116
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






