Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

Այս իշխանությունը շատ արագ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Նաիրա Զոհրաբյան

Այս իշխանությունը շատ արագ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Նաիրա Զոհրաբյան

Այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը, այս մասին ԱԱԾ  տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ողջ աշխարհը հետևում է այս պահին, թե ինչպես են անօրինական կերպով  նաև բռնություն գործադրում կին պատգամավորների նկատմամբ և անկեղծ ասած ինձ զարմացնում է իշխանական կին պատգամավորների պահվածքը, ովքեր լռում են։ Բնականաբար մենք ունենք մեր ժողովրդի աջակցությունը, բայց մենք տեսնում ենք, որ ժողովրդի շնորհիվ իշխանության եկած իշխանությունը բիրտ միջոցներ է կիրառում ընդդիմադիր ուժին լռեցնելու համար։ Ասեմ մի բան, հանկարծ որևէ մեկը չմտածի, թե մենք վախեցած ենք, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան։ Եթե մենք դուրս ենք եկել, ուրեմն հաշվարկել ենք այս իշխանության ստորության և նենգության բոլոր հնարավոր քայլերը։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք և մեզ որևէ ռեպրեսիա չի ստիպելու մեզ ետ կանգնել երկրում հաստատել օրինականություն։ Եթե իրենք կարծում են, որ այսկերպ կարող են լռեցնել ընդդիմությանը, ապա պետք է ասեմ, որ նրանք սրանով դրեցին այս իշխանության վերջրի սկիզբը և կտեսնեք, թե ինչպես է այս իշխանությունը շատ արագ կնքում իր քաղաքական մահկանացուն։ Մեզ հնարավոր չի ճնշել, թող բոլորիս ձերբակալեն, մենք պատրաստ ենք»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե Աժ բերվի Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու հարցը, մեծամասնությունը մեկ կոճակ դարձած կողմ կքվեարկի.

«Չնայած՝ ասեմ, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մեջ կան բավականաչափ թվով պարկեշտ պատգամավորներ, նաև մարդիկ, և ես չգիտեմ, թե նրանց վրա ճնշումը ինչ կարգի կլինի։ Բայց ես ուզում եմ նրանց բոլորին ասել՝ չմոռանան վաղվա օրվա մասին, չմոռանան, որ վաղը գալու է յուրաքանչյուրի և յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամանակը։ Ես հույս ունեմ, որ իշխանությունը սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի գնա իր վիճակը առավել բարդացնելու այս ապօրինի և բիրտ ճանապարհով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+