Իշխանությունը կորցրել է ադեկվատությունը, անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Տոնոյանի խոսքով՝ ոստիկանությունը պատգամավորների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառել, սակայն իշխանական որևէ ներկայացուցիչ չի արձագանքել այդ գործողություններին:
«Որևէ մեկը ծպտուն չի հանում, ոովհետև խորապես թքած ունի այս ամենի վրա»,-ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով մյուս քաղաքական ուժերի կեցվածքին՝ Տոնոյանը վստահեցրեց, որ քաղաքական ուժերը իրենց հարմար ժամանակահատվածում կտան գնահատականները:
Պատգամավորը շնորհակալություն հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին ոստիկանական բաժանմունքներ այցելելու և բերման ենթարկվածների ճակատագրով հետաքրքրվելու համար:
Տոնոյանը նշեց, որ իշխանությունից ամեն ինչ սպասում է, այդ թվում՝ օրենքը շրջանցող գործողություններ:
Անդրադառնալով այն քրեական գործին, որի հիման վրա Ծառուկյանի տանն այսօր խուզարկություն է կատարվել՝ Իվետա Տոնոանը նշեց, որ մեկ թղթի հիման վրա հակաահաբեկչական ֆիլմի սցենարով Ծառուկյանի տուն ներխուժելը զավեշտ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






