«Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է, Գագիկ Ծառուկյանին այսօր թույլ չտան դուրս գալ ԱԱԾ շենքից, չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը», այս մասին լրագողնեի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:
Նա նշեց որ երեկվանից կուսակցության տարածքային կառույցներում ՝ հատկապես Գեղարքունիքի մարզի ընտրատարածքներում, կուսակցակիցների բնակարաններում խուզարկություններ են եղել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






