Այս ամեն ինչը սկսվել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական կոշտ հայտարարությունից հետո: Այս մասին ԱԱԾ դիմաց լրագրողներին ասաց Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի դիմաց ուժի կիրառում է տեղի ունեցել, Ջանիբեկ Հայրապետյանին բերման են ենթարկել:
«Ինչքան էլ խուզարկեն, ոչինչ չեն կարող գտնել, սա Ծառուկյանի կողմից իրենց տված կոշտ գնահատականների արդյունքն է ։ Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, ամբողջովին ապատեղեկատվություն է»։։
Նա նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ձախողել են և բացթողումներն ամենուրեք են:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԱԾ-ի դիմաց բազմամարդ բողոքի ակցիա է, ԱԱԾ-ում հարցաքննվում են Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զարքարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






