«Մենք շնորհավորում ենք Հայաստանին, որ այն 29 երկրներից մեկն է, որոնք միացել են դավանանքի ազատության միջազգային դաշինքին, որը ստեղծվել է այս տարվա փետրվարին կրոնի ազատության և համոզմունքների պաշտպանության գաղափարակից կառավարությունների ջանքերի բարձրացման և համակարգման համար»: Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դաշինքի ստեղծման նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էր։
Դաշինքը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին, դրանում, բացի ԱՄՆ-ից, ընդգրկվել է 29 պետություն: Դաշինքի անդամները խոստացել են պահպանել «Սկզբունքների հռչակագիրը», որը պարտավորեցնում է նրանց հրապարակայնորեն և մասնավոր կարգով դատապարտել և հանդես գալ դավանանքի ազատության խախտումների դեմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






