Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Տեսակոնֆերանս՝ ՄԹ և Գերմանիայի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ հետ

Տեսակոնֆերանս՝ ՄԹ և Գերմանիայի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ հետ

Հունիսի 12-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և Հանձնաժողովի աշխատակազմը տեսակոնֆերանս են ունեցել DCAF փորձագետներ Միացյալ Թագավորության և Գերմանիայի Դաշնության հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ Դեյվիդ Ուոթսոնի և Հանս-Յակոբ Շինդլերի հետ։

Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Կողմերը քննարկել են եվրոպական առաջադեմ պետություններում հատուկ ծառայությունների նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հանձնաժողովին առանձնահատուկ հետաքրքիր է, թե ինչ գործիքներ են կիրառվում եվրոպական երկրներում հետախուզական ծառայությունների աշխատանքները հնարավորինս թափանցիկ կազմակերպելու և միևնույն ժամանակ գաղտնի տեղեկատվությունների դասակարգման ու պահպանման համար։
<<Որպես հանդիպման արդյունք՝ ենթադրում եմ համաձայնության գալ մեր գործընկերների հետ և ինչ-որ տարբերակով նրանցից ստանալ գործնական աջակցություն՝ Գերմանիայի Դաշնության և Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթի տեսքով․ Հայաստանում ողջ ծավալով ընթանում են օրենսդրական բարեփոխումներ ուղղված հենց ուժային կառույցների աշխատանքի բարելավմանը, ուստի մեզ համար օգտակար կլինի խորքային և առարկայական պատկերացումներ կազմել առաջադեմ երկրների նույն ծառայությունների աշխատանքը կարգավորող օրենսդրական շրջանակի վերաբերյալ>>,- ասել է Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ի հերթին Ուոթսոնը ներկայացրել է Միացյալ Թագավորության օրինակը` նշելով, որ իրենց մոտ՝ ի տարբերություն Գերմանիայի, հատուկ ծառայությունները հաշվետու են նախարարին և ոչ վարչապետին։
Շինդլերը՝ անդրադառնալով գերմանական փորձին ներկայացրեց կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք օգնում են առավել արդյունավետ օգտագործել վերահսկողական մեխանիզմները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական օգնություն ցուցաբերել Ազգային ժողովի Հանձնաժողովին՝ վերոնշյալ երկրների՝ տվյալ ուժային կառույցների աշխատանքները համակարգող օրենսդրական փաթեթի տրամադրման տեսքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+