Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Բերման ենթարկվածներին աջակցելու էին գնացել ԼՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ-ական գործիչները

Բերման ենթարկվածներին աջակցելու էին գնացել ԼՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ-ական գործիչները

Այսօր Ազգային Ժողովի դիմաց արտակարգ դրության երկարաձգման դեմ և հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ոստիկանության բաժին՝ պարետի սահմանած կանոններին չենթարկվելու համար, ինչից հետո նրա աջակիցները հավաքվել էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց:

Բերման ենթարկվաների մասին տեղեկություն ստանալու համար ոստիկանության բաժին էին եկել նաև «Ադեկվատ» նախաձեռնության անդամները, ինչպես նաև հայտնի պատգամավորներ և քաղաքական գործիչներ,  այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը, ՀՅԴ կուսակցությունից՝ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը: 

Լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նշեց, որ անընդունելի է պարետատան կանոների պահպանմամբ բողոքի ակցիա անողներին բերման ենթարկելը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց արտակարգ դրության երկարաձգմանը:

«Սա փորձ է քողարկելու սեփական անպատասխանատվությունը: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին իշխանության դրսևորած անգործությունը վկայում է, որ կառավարությունը ձախողել է կանխարգելիչ և մարդկանց առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությունը և արտակարգ դրության ռեժիմը մեխանիկորեն երկարաձգելը համարում ենք անթույլատրելի»:

Բերման ենթարվելուց 3 ժամ անց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ազատ արձակվեց: Նա հայտնեց, որ արձանագրություն է կազմվել, առգրավվել է նրա պաստառը և վարույթ պետք է իրականացվի:

Մելիքյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և ասաց, որ, որպես փաստաբան, պետք  է զբաղվի այն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, ովքեր նույն ժամանակահատվածում բերման են ենթարկվել:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+