ՀՀ կառավարությունը այսօր հրավիրել է արտահերթ նիստ՝ քննարկելու արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցը։
Գործադիրն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարացնել 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17։00-ն։
Նախագծի որոշման մեջ նշված է, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639-ը` առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, հետևաբար առաջարկվում է ևս 30 օրով երկարացնել արտակարգ դրության ժամկետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






