Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:01

Վանեցյանի կուսակցությունը պահանջում է հրաժարվել արտակարգ դրության երկարաձումից

Վանեցյանի կուսակցությունը պահանջում է հրաժարվել արտակարգ դրության երկարաձումից

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը արտակարգ դրության  երկարաձգաման հետ կապված հայտարարություն է տարածել՝ պահանջելով պահանջելով իշխանությունից հրաժարվել արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգումից:

Դրանում մասնավորապես ասվում է.

«Հունիսի 13-ին ավարտվում է արդեն երկու անգամ երկարաձգված արտակարգ դրությունը։
Այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ արտակարգ դրության պահպանումը հետապնդում է բացառապես քաղաքական նպատակ այն պարզ պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերը կարգավորող օրենքները, առանց արտակարգ դրություն հայտարարելու ամբողջությամբ եւ լիարժեք կարող են ապահովել անհրաժեշտ բոլոր իրավական գործիքները, ընդ որում հենց այն նպատակներին հասնելու համար, որը գործող կառավարությունը դրել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման հիմքում»։

Նշվում է , որ օրենսդրության կետերի լիարժեք կիրառումն ամբողջությամբ կարող են ապահովել համավարակի հետ կապված բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք գործում են այս պահին։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմից այն տարբերվում է բացառապես գործող իշխանության կողմից դրված քաղաքական նպատակների համար կիրառված սահմանափակումներով։

«Չունենալով բողոքի ակցիաների հակակշռող ինստիտուտը, իշխանությունն այս ընթացքում զբաղվել է բազմաթիվ խնդրահարույց և մարդկանց կյանքը բարդացնող օրենքների ընդունմամբ և քաղաքական հակառակորդների հանդեպ քրեական հետապնդումներ կազմակերպելով։ Մինչդեռ բարոյական և քաղաքագիտական բոլոր նորմերը պահանջում էին, որ այս ընթացքում խորհրդարանն ընդուներ միայն համաճարակին վերաբերող օրենքներ և ձեռնպահ մնար որևէ այլ նախաձեռնության դակումից՝ քանի դեռ հանրությունը սահմանափկված էր կարծիք արտահայտելու իրավունքի հարցում։

Արտակարգ դրության ռեժիմի պահպանումը չի տալիս գեթ մեկ լրացուցիչ հնարավորություն, որը կարող է կապ ունենալ համավարակի դեմ պայքարի հետ։ Փոխարենը՝ արտակարգ դրության ռեժիմում սահմանափակվում են անձանց հավաքների ազատությունը, վարչապետին անվստահություն հայտնելու խորհրդարանական լիազորությունը եւ սահմանադրական հանրաքվե անցկացնելը։

Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանության համար պարզ է իր նկատմամբ լայն հանրության դժգոհությունը, որը պատրաստ է Փաշինյանին գամելու անվստահության սյունին։

Այսպիսով, հակահամաճարակային միջոցառումների իրականացումը համարելով պարտադիր, պահանջում ենք իշխանությունից հրաժարվել արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգումից, որը կրկին հանգեցնելու է քաղաքացիների սահմանադրական իրավունքների անհիմն սահմանափակման»,-ասվում է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+