Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Կան ուժեր, որոնց կյանքը կորոնավիրուսի պայմաններում դարձել է ավելի լուսավոր կամ բարգավաճ. Փաշինյան

Կորոնավիրուսի հաղթահարումից առաջ և հետո պետք է քննության առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համաճարակի շրջանում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր հայաաստան» կուսակցության՝ կառավարության ձախողելու մասին և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ վարչապետի գլխավորությամբ կառավարության կազմը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություններին:

«Պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: Որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կլինի ապացուցելի,  արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքանով, ինչքանով ԱՄՆ-ը, Ֆրանսիան Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան  և այլ զարգացած և գերզարգացած երկրներ:

«Արդյոք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում: Կան ուժեր, որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը, և շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց վիրուսի միջավայրում, իսկ ովքեր են, որ լավ են զգում»,-ասաց վարապետը:

Նա համեմատեց, որ դա նույնն է, ինչ 1992 թվականի փետրվարին սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում: Փաշինյանը նշեց, որ հիմա նույնիսկ 1992 թվականի փետրվարը չէ, հիմա 1992 թվականի դեկտեմբերն է:

«Նրանք ովքեր ուզում են արձանագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ»,-ասաց վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+