Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:24

Իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի. Վանեցյան

Իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի. Վանեցյան

Իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, իսկ դրա հետևանքները ազդում են յուրաքանչյուրի վրա:  Այս մասին այսօր «Հայրենիք» կուսակցության Հրազդանի գրասենյակի բացումից հետ կուսակիցների հետ հանդիպմանը ասել է  ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի բան համակարգված չի արվում, իշխանությունները չեն տարբերում առաջնային խնդիրները՝ երկրորդականներից, կայացվում են հախուռն որոշումներ, իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են քննադատել, արժանանում են ագրեսիվ վերաբերմունք, օգտագործվում է շատ վատ բառապաշար և ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ դրան:

«Դուք նկատել եք, որ իշխանությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանը ցանկացած քաղաքական ուժի, անհատի, որը փորձում է իրեն քննադատել, անմիջապես կապում է նախկինների հետ։ Նույնը եղավ իմ պարագայում, երբ հրաժարական տվեցի Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից»,-ասաց Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝  հասարակության մեջ առկա բաժանումները շարունակվում են։

«Անգամ կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում հասարակությունը բաժանում են երկու մասի, ասում են, կամ մի խումբ, որ ուզում է շուտ հաղթահարել այս իրավիճակը, և կա խումբ, որ չի ցանկանում հաղթահարել։ Հիմա ես հարց եմ տալիս, կա՞ մի մարդ, որ չի ցանկանում հաղթահարել այս իրավիճակը։ Իհարկե, չկա»,-ասաց Վանեցյանը:

Վանեցյանն ասաց՝ ակտիվացել է քաղաքական դաշտը՝ հիշեցնելով, որ երբ հունվարին ինքը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, շատերը զարմացան, բայց այսօր դրա մասին խոսում են բոլորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+