Կորոնավիրուսի դեմ պայքարում մինչև հիմա մենք հիմնվել ենք մեր ունեցած ռեսուրսների վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանը նշեց, որ այս ողջ ժամանակահավածում ԱԳՆ-ն սերտորեն համագործակցել է պարետատան և առողջապահության նախարարության հետ, իսկ արտաքին օժանդակության դիմելու հարցը գնահատվում է՝ ըստ անհրաժեշտության։
«Օգնությունը տարբեր կերպ կարող է լինել, այդ թվում՝ խորհրդատվական։ Այս պայմաններում միմյանց օգնելը բազմակողմանիության և համերաշխության կարևոր արտահայութուն է։ Միջազգային համագործակցությունն այդ առումով առավել արտահայտված է նման ճգնաժամային իրավիճակներում»- ասաց նախարարը։
Մնացականյանն ասաց, որ ԵՄ-ն աջակցության պատրաստակամություն է հայտնել ԱլԳ երկրներին, ՄԱԿ-ի շրջանակնեում կան հարթակներ, դա բայց իրականացվում է նաև դոնորների միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






