Այսօր ԱԺ-ում պատգամավոր Գայանե Աբրահամյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ համավարակով պայմանավորված ՀՀ դիվանագիտական անձնակազմը ի՞նչ աշխատանքներ է կատարում տարբեր երկրներից ֆինանսական, բժշկական աջակցություն Հայաստան բերելու ուղղությամբ:
Նախարարը պատասխանեց, որ համավարակով պայմանավորված իրավիճակը պահանջել է աշխատանքների որոշ վերադասավորում: Նա նշեց, որ բավական զգալի շրջան գերատեսչության ամբողջ ներուժը ուղղված է եղել քաղաքացիների վերադարձը կազմակերպելուն:
«Շատ ծանր աշխատանք էր, գործ ունեինք յուրահատուկ իրավիճակի հետ, մոբիլիզացումը շատ մեծ էր,-ասաց նախարարը:
Մնացականյանը ընդգծեց Չինաստանից բազմաթիվ պարագաների, սարքավորումների գնման, տեղափոխման շարունակական պրոցեսը, ինչպես նաև մարդկանց տեղափոխելու հարցում տարբեր երկրների փոխաջակցությունը: Մասնավորապես՝ Ղազախստանը, Ռուսաստանը օգնել են քաղաքացիներին Չինաստանից տարհանելու հարցում: Հարևան Վրաստանից, Իրանից, Իտալիայից տարանումներ կատարելիս ևս այդ երկրները օգնել են Հայաստանին:
ԱԳ ախարարը կարևորեց թե երկկողմ, թե բազմակողմ փոգործակցությունն ու համագործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակների՝ ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Պարենի միջազգային կազմակերպության և այլ կազմակերպությունների աշխատանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






