2019 թվականին Հայաստանի դիվանագիտությունը ապացուցեց. որ ինքնիշխանությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում Բյուջեի 2019թ. -ի կատարողկանը քննարկելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտաքին հարաբերությունների ոլորտում նա ընդգծել Հայաստանի համար կարևորագույն 3 սկզբունքներՙ Համահայկականության. փոխգործացության սկզբունքները և դրանց հետ մեկտեղ արտաքին աշխարհում հայ ժողովրդի շահերի ապահովումը
Նախարարի խոսքովՙ այդ սզբունքներն առաջին անգամ ամրագրվեցին գգոստոսի 27-ից սպետեմբերի 4- ՀՀ-ում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչութունների և հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ:
Մնացականյանի խոսքով՝ ՀՀ արտաքին կարևորագույն գերակա՚յությունը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի անվտաանգուան ապահովումը. Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Նախարարը նշեց. որ տարվա ընացքում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովուրդների խաղաղություն նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Այդ շրջանակներում. Մնացականյանի խոսքով. իրակացվել է Հայաստանի. Արցախի ու Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչների փոխանակման ծրագիր. իսկ որպես մարդասիրական քայլ՝ հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունները առանց նախապայմանների Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խատվիրակությանը և Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներին հանձնեցին 2019 թվականի մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած Իբրահիմովին: Նույն օրը ՀՀ իշխանություններին հանձնվեց 2017 թ հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: Նախարարը շեշտեց. որ Ադրբեջանում պահվող հայերի հարցը եղել և մնում է ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում:
Նախարարի խոսքով՝ 2019 թ. ընթացքում ռիսկերի նվազեցման գործառույթը մնում րէ դիվանագիտական ասպարեզում կարևորագույն գործաույթներից մեկը:
«Հայաստանը հաստակորեն սահմանել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման իր մոտեցումները. Դա արտահայվել է բազմաթիվ առիթներով՝ ներառյալ անցած տարի Բրադիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ համաժողովի ընթացքում».-ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






