Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների օրակարգում այսօր մեկ հարց է՝ քննարկում են Արտաքին հարաբերությունների մասով Բյուջեի 2019 թվականի կատարողականը:
Քննարկման առաջին մասում ֆինանսների նախարարի Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեից կատարված ծախսերը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց. որ 2019 թվականի պետական բյուջեով Արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր 16 մլրդ 648 մլն դրամի ընդհանուր ֆինանսական միջոցներ. դրանցից օգտագործվել է 16 մլրդ 645 մլն-ը՝ ապահովելով ծրագրի շուրջ 99 %-ի կատարողական:
Նրա խոսքով՝ ամենամեծ կշիռը կազմում են օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների կազմակերպման հետ կապված հատկացումները: Այս ուղղությամբ 10 մլրդ 76 մլն հատկացումներից օգտագործվել է 10 մլրդ 68 մլն-ը՝ ապահովելով 99.3% կատարողական:
Ջանջուղազյանը նշեց. որ կշռի տեսակետից 2-րդ ամենամեծ հատկացումը անդամակցությանը վերաբերելի հատկացումներն են. նախատեսված 2 մլրդ 550 մլն գումարը օգտագործվել է 96%-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






