Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Տպավորություն է, որ Հայաստանում տարածվում է քաղաքական կորոնավիրուս․ վարչապետ

Տպավորություն է, որ Հայաստանում տարածվում է քաղաքական կորոնավիրուս․ վարչապետ

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՅԴ պահանջին ԱԺ նիստում քննարկել ճգնաժամից դուրս գալու լուծումներն ու պատասխանատվության կանչել ձախողված պաշտոնյաներին, նշեց, որ ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված երեք հատուկ նիստ է տեղի ունեցել և մի քանի անգամ հարցուպատասխան ու քննարկումներ են տեղի ունեցել։

Վարչապետի խոսքով՝ Դաշնակցության համար որևէ բան չի փոխվելու, որովհետև կուսակցության ներկայացուցիչները նույն հռետորիկայով ու Կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին դեռ 2018 թվականի ամռանից։

Փաշինյանի խոսքով՝ տպավորություն է, որ ոչ թե Հայաստանում առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլ քաղաքական կորոնավիրուս, որը վարչապետի համոզմամբ՝ կհանգեցնի բոլոր այդպիսի քաղաքական ու հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան։

«Դա իմ համոզմունքն է, և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտից, որովհետև իրենք ըստ էության այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանը»,- շեշտեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն, իսկ այսօր կան ուժեր, որոնք տարածում են թեզ, ըստ որի պատերազմում, եթե հրամանատարը ձախողում է պետք է հրաժարական տա։ Վարչապետն արձանագրեց, որ ՀՀ գրանցած ցուցանիշը շատ ավելի լավն է, քան աշխարհի զարգացած երկրներում է, մինչդեռ ինքը չի տեսնում, որ այդ երկրներում բացիլը տարածվում է այնպես, ինչպես մեր երկրում։

«Բայց եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի ժամանակ ինչ են անում խուճապ տարածողների հետ,  ինչ են անում  սխալ տեղեկատվություն տարածողների հետ,  հրամանատարի դեմ պատերազմի ժամանակ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»:

Փաշինյանի խոսքով, կառավարությունը բնականաբար նման քաղաքականություն չի վարում, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է։ Նա վստահություն հայտնեց, որ որոշակի շրջանակներ ամբողջությամբ, բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը նետվելու են ՀՀ պատմության աղբանոցը:

«Նրանք արդեն այդ աղբանոցում են, պարզապես տեղի է ունենում աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Փառք աստծո դա չի անում կառավարությունը, որովհետև կառավարությունը նման նպատակադրում և մտադրություն չունի, դա անում են իրենք՝ այդ ուժերը, հանրությունն իր հստակ աներկբա և աներեր վերաբերմունքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+