ԲՀԿ-ի մոտիվացիան ըստ մարզպետի այն է, որ օլիգարխիան որևէ ազդեցություն չունի պետական կառավարման վրա, ընդամենը կարող են իրենց խմբակցության միջոցով ինչ-ինչ օրենքներ բերել, որոնք կարող են սպասարկել տվյալ գործարարի բիզնես շահերը: Դա բերվում է ԱԺ և քննարկումների արդյունքում են նման նախագծերը մեժվում, կամ ընդունվում:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից քննադատություններին և կառավարության հրաժարականի պահանջին, Պետրոսյանը նշեց, որ այն իրավաչափ է համարում բացառությամբ մի նյուանսի. համավարակի այս սպառնալիքի ու արտակարգ դրության պայմաններում նման պահանջ ներկայացնելը ինձ համար անհասկանալի է:
«Խնդրում եմ ԲՀԿ-ի պատասխանատուներին իրենց կոալիցիոն շրջանի 2-3 ձեռքբերումներ մատնացույց անեն: Սոցիալական ոլորտ են կառավարել, առողջապահության ոլորտ են կառավարել: Այո, իրենք կիսել են պատասխանատվությունը, բայց կարծես թե միշտ պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը: Ինձ համար պատասխանատու են բոլոր այն կուսակցությունները, որոնք այդ շրջանում գտնվել են կառավարության կազմում, այդ թվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենց հասցեին մեղադրանքներ հնչեցնող քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, կոալիցիայի մեջ է եղել նախկին իշխանությունների հետ և նրանց հետ միասին կիսել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։
Դիտարկմանը, որ իրենք ևս երկու տարի առաջ հուշագիր ստորագրեցին ԲՀԿ-ի հետ, արդյոք այդ ժամանակ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանի չհիշեցրեց ԲՀԿ անցյալը, Պետրոսյանն ասաց․
«Դա նորություն չէր պարոն Փաշինյան համար, պարզապես քաղաքական այդ իրողությունների ֆոնին խելամիտ ենք համարել առերեսվելու իրականության հետ, գուցե վերափոխվելու»։
Պետրոսյանն ընդգծեց, որ իրենք հույս ունեին՝ ԲՀԿ-ն կվերափոխվի նոր քաղաքական մշակույթի շրջանակներում, մինչդեռ իրենց ակնկալիքները չարդարացվեցին։
Նա խոստովանեց, որ հնարավոր է իշխանությունների վարկանիշն անկում գրանցած լինի. «Այո, ես չեմ բացառում, որ մեր վարկանիշը նաև պայմանավորված համավարակի սպառնալիքներով, տնտեսական հետևանքներով անկում ապրած լինի, բայց այն վստահությունը, որ ստացել ենք, իրացրել ենք ամբողջ ծավալով: Այսօր էլ այն իրականացնում ենք:
Իսկ այս պայմաններում տոտալ հրաժարականի պահանջը հարված է ոչ թե մեր քաղաքական ուժին, այլ պետությանն ու ժողովրդի անվտանգությանը: Պատվով միասին հաղթահարում ենք համավարակը, դրանից հետո նստաում ենք բանավեջի սեղանի շուրջ և խոսում ենք փաստարկների լեզվով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






