«Չնայած աշխարհում հայտնի ենք որպես լավ շինարարներ, բայց փստը այն է, որ 2019 թվականին որակյալ շինարարության կարիք է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում հանձնաժողովների նիստի ժամանակ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը քննարկելիս, անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին, հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Փորձել ենք ամեն ինչ անել, նաև երկխոսության միջոցով, որ կարողանանք բարձրացնել շինարարության որակը և ցույց տալ, որ ունենք որակյալ շինարարության ակնկալիք: Մեր կողմից տրամադրվող շինարարական միջոցները պետք է հանդիսանային կարևոր ուղերձ շինարարների համար»,-ասաց Պապիկյանը::
Նախարարի խոսքով՝ 2019 թվականի կատարողականի հիմնական խնդիրը, բացառությամբ մի քանի նորակառույց մանկապարտեզների, որակական է:
«Այդ որակով շինարարությունը մեր կողմից անընդունելի էր: Շինարարներին հնարավորություն է տրվել ընթացիկ տարում, որ ովքեր ունեն անավարտ շինարարություն՝ ավարտեն, ովքեր արձանագրված թերություն ունեն՝ շտկեն և մինչև օգոստոսի 1-ը ներկայացնեն կատարողականը, որի արդյունքում 2019 առկախված ֆինանսավորումը կկատարվի,»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






