Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:14

Փաշինյանը խնդիր է դրել մինչև 2031 թվականը ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Փաշինյանը խնդիր է դրել մինչև 2031 թվականը ստորագրել խաղաղության համաձայնագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում։ Նրա ելույթը հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

«Ես նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույց՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը։ Բնականաբար, սա նաև կառավարության և, ընդհանրապես, մեր քաղաքական թիմի անելիքն է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը համարել է իր աշխատանքային օրակարգի ամենակարևոր խնդիրը՝ ընդգծելով, որ տեսնում է դրան հասնելու հնարավորություն։ Նա շեշտել է, որ չի նշանակում հրաժարվել մյուս խնդիրներից՝ պարենային ապահովությունից, հաղորդակցությունների բացումից ու տնտեսական զարգացումից։

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 15-ի առավոտյան գրել էր, որ իշխանական շրջանակներում քննարկում են տեղեկությունը, թե Ադրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ նախապատրաստելու խաղաղության համաձայնագիրը և ընդունելու նոր Սահմանադրություն՝ ստորագրման գործընթացն առաջ տանելու համար։ Թերթը կոնկրետ ժամկետ չէր նշել։

Պարբերականն այս տեղեկությունը կապել է Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքմենստանում վերջին շփումների հետ։ Երկու երկրի ղեկավարները հոկտեմբերի 9-ին Թուրքմենբաշիում մասնակցել էին ԱՊՀ գագաթնաժողովին։

Փաշինյանը հոկտեմբերի 14-ին հրապարակած տեսանյութում անդրադարձել էր անկլավների և էքսկլավների հարցին՝ առաջարկելով այն լուծել հավասար մակերեսով տարածքների փոխանակմամբ։ Նրա պատկերացմամբ՝ սահմանի երկու կողմում չպետք է մնան անկլավներ և էքսկլավներ, իսկ Հայաստանի տարածքը պետք է կազմի 29 743 քառակուսի կիլոմետր։ Նա նշել էր, որ Ալիևի հետ շփումներից հետո նախնական տպավորություն է ստացել նման լուծման հնարավորության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+