ԱԺ փխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում անդրադարձել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ, ով քաղաքում հայտնի է Պնդուկ մականունով՝ նրա անձը կապելով Միքայել Մինասյանի հետ:
«Արմեն Պետրոսյան անունով օգտատերը, ով քաղաքում հայտնի է Պնդուկ մականունով, ֆեյսբուքյան իր էջում փորձում է ինքն իրեն հայտնի դարձնել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Ցյուրիխում ինչ-որ հյուրանոցի բաժնեմաս է ձեռք բերել, իսկ Կանադայում` առանձնատուն։ Վերջինիս անհեթեթ գրվածքին անդրադառնալու կարիք անգամ չեմ տեսնում:
Բայց ավելի ուշագրավ է, թե ով է Պնդուկը։ Վերջինս Միքայել Մինասյանի շրջապատի ստորին էշելոնի ներկայացուցիչներից է, տարբեր ընկերություններում բաժնետեր է (իհարկե ձևական) կամ տնօրեն, օրինակ՝ «Ջազզվեում»։ Մինասյանին առնչվող քրեական գործերով, ըստ օդում կախված լուրերի, անցնում է նաև Պետրոսյանը, և հեռու չէ այն օրը, երբ հայ հանրությունը մանրամասն կիմանա, թե ով, որտեղ, ում հետ, ինչքան բաժնեմաս է ձեռք բերել, նաև ինչ փողով ու ինչ ճանապարհներով»,-գրել է Սիմոնյանը:
Նա Միքայել Մինասյանին կոչ է արել դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին, նրան պահել ռեզերվային ուժերում և դեռևս չօգտագործել՝ մանավանդ, որ Միքայել Մինասյանին քաջ հատնի են Պետրոսյանի կարողությունները։
Ալեն Սիմոնյանը խոստացել է Արմեն Պետրոսյանին առնչվող մի քանի լուրեր առաջիկայում հրապարակել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







