Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:16

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում Տիգրան Խաչատրյանը կհանդիպի արցախցիների հետ․ ԶԼՄ

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում Տիգրան Խաչատրյանը կհանդիպի արցախցիների հետ․ ԶԼՄ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և կառավարության ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում կհանդիպեն արցախցիների հետ, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկությունը թերթին հաստատել է Ազգային ժողովի դիմաց օրերս նստացույց անցկացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը։ Նրա խոսքով՝ նստացույցը դադարեցրել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից հետո, երբ տեղեկացվել է պաշտոնական ընդունելության մասին։

«Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- ասել է Իսրայելյանը։

Հասարակական գործչի փոխանցմամբ՝ ներկայումս ձևավորվում է մասնակիցների խումբ, որի անվանացանկը կներկայացվի Ազգային ժողով։ Իսրայելյանը հավելել է, որ նստացույցի ընթացքում պատգամավորներին ու պաշտոնյաներին կոչ է արել հստակ դիրքորոշում և լուծումներ ներկայացնել, որից հետո էլ կայացվել է հանդիպման որոշումը։

Իսրայելյանը նախկինում հայտարարել էր, որ ամեն օր դիմումներ է ստանում ֆինանսական և բնակարանային խնդիրներ ունեցող մարդկանցից։ Նա կոչ էր արել վերանայել աջակցության գործող ծրագրերը, որպեսզի դրանք հասանելի դառնան ավելի շատ տեղահանված անձանց։ Հասարակական գործիչը նաև կոչ էր արել արցախցիներին հավաքվել ԱԺ-ի մոտ՝ պահանջելով լուծել նրանց սոցիալական խնդիրները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+