Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:33

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցությունը

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հայաստան-Թուրքիա փոխգործակցության, տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցեր, հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և երկու երկրները կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմասն մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ օր անց։

Դիվանագիտական հարաբերություններ երկու երկրի միջև դեռ հաստատված չեն, իսկ ցամաքային սահմանը կանոնավոր հաղորդակցության համար փակ է։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցում են 2021 թվականի վերջից։ Կողմերը 2022 թվականին պայմանավորվել էին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ, սակայն սահմանն օտարերկրացիների համար այդպես էլ չի բացվել։ Կողմերը քննարկում են նաև Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը։

Թուրքիան այս տարվա մայիսին վերացրել էր Հայաստանի հետ ուղիղ առևտրի սահմանափակումները․ այժմ երրորդ երկրների միջոցով մատակարարումների ժամանակ Հայաստանն ու Թուրքիան կարող են նշվել որպես ապրանքների նշանակման և ծագման երկրներ։ Տարեսկզբից երկու երկրի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են անվճար էլեկտրոնային վիզա ստանալ։ Մայիսին կողմերն ստորագրել էին նաև պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման արձանագրություն։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էր 1993 թվականին՝ ի աջակցություն Ադրբեջանի։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2009 թվականին, կողմերը Շվեյցարիայի միջնորդությամբ Ցյուրիխում ստորագրել էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրություններ, սակայն դրանք չէին վավերացվել, իսկ 2018 թվականին Հայաստանը չեղարկել էր դրանք։

Կարդացեք նաև՝

«Ընկերացե՞լ եք թուրքերի հետ» և «փակ սահմանները ոչ մեկին ձեռնտու չեն»․ ինչպես են Երեւանում գնահատում Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+