Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:28

ԱԱԾ-ն հերքում է Կուրիսում ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

ԱԱԾ-ն հերքում է Կուրիսում ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Armenia Today-ին հերքել է Մեղրի համայնքի Կուրիս գյուղում ադրբեջանցիների ներթափանցման և նրանց հայտնաբերելու նպատակով իրավապահների որոնումների մասին տեղեկությունները։

«ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է»,- հավաստիացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Այլ մանրամասներ ԱԱԾ-ից չեն հայտնել։

Հոկտեմբերի 9-ին ABC Media-ն, Մեղրիում իր աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ նախորդ օրվանից լուրեր են տարածվում Մեղրի ադրբեջանցիների ներթափանցման մասին, և որ իրավապահները փնտրում են նրանց։ Աղբյուրի խոսքով՝ նրանց նկատել են Կուրիս գյուղում։

Կուրիսի վարչական ղեկավարը 24 News-ին չի հերքել այդ տեղեկությունները և խորհուրդ է տվել դիմել իրավապահներին։

Սյունիքում ներթափանցման երկրորդ դեպքի մասին տեղեկությունները տարածվել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումից մեկ շաբաթ անց։ Ադրբեջանը զինծառայողի անհետացման մասին Հայաստանին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին, սակայն ԱԱԾ-ն նրա՝ Հայաստանի տարածքում գտնվելու մասին հաղորդագրություն էր տարածել հոկտեմբերի 1-ին՝ հարձակումից հետո։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ բնակիչներին չեն զգուշացրել, քանի որ զինծառայողի՝ սահմանը հատելու մասին տեղեկությունը հաստատված չէր, իսկ չճշտված տվյալների հրապարակումը կարող էր խուճապ առաջացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+