Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրանք քննարկել են ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը:
Armenia Today-ը կապ հաստատեց Վարչաետի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու լուրերի իսկությունը: Մեզ հետ զրույցում Մանե Գևորգյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին լուրերը:
«Հերքում եմ, եթե նման հանդիպում լիներ, կլիներ դրա մասին հաղորդագրություն և հանդիպումը գաղտնի չէր պահվի: Բացի այդ, այդ օրերին Նիկոլ Փաշինյանը մեկուսացած է եղել, հանդիպումներ չեն եղել»,-ասաց Մանե Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը մեկ անգամ են հանդիպել: Դա եղել է 2018 թվականի հուլիսին:
Գևորգյանը ասաց, որ եթե ապագայում նման հանդիպումներ լինեն, կլինի նաև դրա մասին հաղորդագրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






