Վարչապեոտ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնացելու նպատակով։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ Հաղթանակի օրվա միջոցառումները հետաձգվել էին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






