Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:51

ՔՊ պատգամավորը պնդում է՝ եղբոր Opel-ի 2 մլն դրամով վարձակալությունը մատչելի է

ՔՊ պատգամավորը պնդում է՝ եղբոր Opel-ի 2 մլն դրամով վարձակալությունը մատչելի է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը լրագրողներին պարզաբանել է, թե ինչո՞ւ է իր եղբայր Տիգրան Համբարձումյանն Opel մակնիշի ավտոմեքենան տարեկան մոտ 2 մլն դրամով վարձակալության տվել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին։

«Հետք»-ի հետաքննող լրագրողները սեպտեմբերի 29-ին հոդված էին հրապարակել, ըստ որի՝ Սիսիան համայնքի ավագանու անդամ Տիգրան Համբարձումյանն իր 300 հազար դրամ արժողությամբ Opel-ը գրեթե 2 մլն դրամով վարձակալության էր տվել ՊՈԱԿ-ին։ Կայքի տվյալներով՝ մրցույթին հայտ էր ներկայացրել միայն Համբարձումյանը, իսկ մեքենայի պահանջները կազմվել էին հենց այդ մեքենայի տեխնիկական բնութագրերի հիման վրա։

Նրա հետ 2026 թվականին կնքվել էր 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր՝ նախահաշվային գնից 10 հազար դրամ պակաս։

«Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել է, և տարեկան այդ 2 միլիոնը ամսական կազմում է 160 հազար, օրական՝ 5000 դրամ»,- ասել է պատգամավորը։

Համբարձումյանի խոսքով՝ դա ՊՈԱԿ-ի համար շատ մատչելի առաջարկ է, քանի որ ոչ ոք չէր համաձայնի այդ գումարի դիմաց տրամադրել իր մեքենան։

«Եթե որևէ մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ՝ օրը 5000 դրամով այդ ծառայությունն իրականացնելը, կգային, կմասնակցեին։ Եղբայրս հանուն մեր համայնքի է արել»,- հավելել է Համբարձումյանը։

Պատգամավորի խոսքով՝ եղբոր՝ մեքենան ՊՈԱԿ-ին վարձակալության տալու մասին ինքը իմացել է մամուլից։

Խոսքը 1998 թվականի արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ Opel-ի մասին է։ Տեխնիկական պահանջների համաձայն՝ մեքենան պետք է աշխատի գազով և բենզինով, տրամադրվի առանց վարորդի և գտնվի կենտրոնի տնօրինության տակ։ Այն նախատեսված է մասնագետներին Սիսիանի և հարակից գյուղերի դպրոցներ ու մանկապարտեզներ տեղափոխելու և կենտրոնի այլ կարիքների համար։

Կենտրոնի տնօրեն Լիլիթ Դովլաթյանը «Հետք»-ին հայտնել էր, որ վարձակալվող մեքենայի տեխնիկական պահանջները չեն փոխվել 2016 թվականից։ Սակայն լրագրողները պարզել էին, որ 2020 թվականին մրցույթի փաստաթղթերում նշված էր 122 ձիաուժ հզորությամբ Mercedes-Benz C 180 կամ համարժեք մեքենա։ Ավելի ուշ տեխնիկական պահանջներում Mercedes-Benz-ը փոխարինվել էր Opel Astra 1.8-ով։

Կենտրոնը 2022–2026 թվականներին վարձակալել է նույն Opel Astra-ն, սակայն վարձավճարն ամեն տարի փոխվել է։ Վարձավճարը 2022 թվականին կազմել է 695 հազար դրամ, իսկ հաջորդ տարիներին աճել է՝ 2023-ին հասնելով 1 մլն 595 հազարի, 2024-ին՝ 1 մլն 740 հազար դրամի։ Համբարձումյանի կողմից մեքենան գնելուց մեկ ամիս անց՝ 2025 թվականին, նրա հետ կնքվել է 1 մլն 540 հազար դրամի պայմանագիր, իսկ 2026 թվականին գումարն աճել է մինչև 1 մլն 990 հազար դրամ։

Մեքենայի տարեկան վարձավճարն ավելի քան վեց անգամ գերազանցում է այն գումարը, որով Համբարձումյանը գնել է այն, նշել է կայքը։

«Հետք»-ի այն հարցին, թե ինչպես է 300 հազար դրամ արժողությամբ մեքենան հնարավոր եղել վարձակալության տալ 1 մլն 990 հազար դրամով, Տիգրան Համբարձումյանը պատասխանել է․ «Դա քո գործը չի, էլ էստեղ չզանգես»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+