ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և սահմանեց վարչական հսկողություն՝ արգելելով կատարել հրապարակային գրառումներ սոցիալական ցանցերում»,- նշել է նա։
Մելիքյանի խոսքով՝ դատարանը բացառություն է սահմանել աշխատանքային բնույթի գրառումների մասով, քանի որ Սահակյանը ներկայացումներ է խաղում, բեմադրում։
Սահակյանը ձերբակալվել էր Facebook-ում կատարած հրապարակման առնչությամբ։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթը վերաբերում է 2025 թվականի հունվարի 8-ին Սահակյանի՝ Facebook-յան էջում հրապարակված գրառմանը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի սեպտեմբերին ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ հրապարակումը պարունակում է ատելության խոսքի հատկանիշներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







