Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:07

Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ավելի քան մեկուկես տարի առաջ արված գրառման առնչությամբ

Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ավելի քան մեկուկես տարի առաջ արված գրառման առնչությամբ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Facebook-ում կատարած հրապարակման առնչությամբ, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից (ՔԿ)։

ՔԿ-ի տվյալներով՝ Սահակյանի նկատմամբ սեպտեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի կամ այդ նպատակով նյութերի տարածման համար (առավելագույն պատիժը՝ մինչև չորս տարվա ազատազրկում)։

Գերատեսչության հաղորդմամբ՝ քրեական վարույթը վերաբերում է 2025 թվականի հունվարի 8-ին Facebook-ի իր էջում Սահակյանի հրապարակած գրառմանը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերին ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ հրապարակումը պարունակում է ատելության խոսքի հատկանիշներ։

ՔԿ-ի հաղորդագրությունում, սակայն, չի մանրամասնվում հրապարակման բովանդակությունը, ինչպես նաև չի նշվում, թե ո՞ւմ կամ ո՞ր խմբի նկատմամբ է, ըստ քննության, հրահրվել ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք։ Նախաքննությունը շարունակվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+