Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների նախկին պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
«Հարգելի հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ երեք տարվա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,-գրել է Զուռնաչյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






