ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերն ու եվրասիական ինտեգրման շրջանակում Երևանի և Մոսկվայի համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Օգոստոսի վերջին լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանը պատրաստվում է փոխել Ռուսաստանում ՀՀ դեսպանին, իսկ սեպտեմբերին՝ Մոսկվան ևս Հայաստանում նոր դեսպանի թեկնածու է փնտրում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան տարակարծիք էին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության և ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի շուրջ։ Սեպտեմբերին 24-ին լրատվամիջոցները գրել էին, որ որ Ռուսաստանը մի շարք պայմաններ է առաջադրել՝ Հայաստանին գազի անխափան մատակարարումը շարունակելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







