Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Հայ հոգևոր առաջնորդներն Թրամփի հետ քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները

Հայ հոգևոր առաջնորդներն Թրամփի հետ քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները

Հայ հոգևոր առաջնորդները, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Քննարկումը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։ Հանդիպումը կազմակերպվել է դեսպանության և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի համագործակցությամբ։

Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան քրիստոնեական և քաղաքակրթական կապերին, կրոնական ազատություններին, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Դեսպանության հաղորդմամբ՝ ընդգծվել է ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և խաղաղության հաստատման գործում հավատքի ու հոգևոր արժեքների կարևորությունը։

Հայ հոգևոր առաջնորդները համատեղ աղոթք են հնչեցրել Հայաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների բարօրության ու ապագայի, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամության համար։ Աղոթքի ընթացքում նրանք անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։

Հանդիպմանը ներկա են եղել Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ-Քեյնը, գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանն ու Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Հայ հոգևոր առաջնորդների հանդիպումներն ԱՄՆ նախագահների հետ տասնամյակների պատմություն ունեն։ 1983 թվականին Ռոնալդ Ռեյգանը Օվալաձև գրասենյակում ընդունել էր Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսին, 1989 թվականին Ջորջ Բուշ ավագը՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին, իսկ 1996 թվականին Բիլ Քլինթոնը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+