Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:12

Կառավարության անդամի երդման նոր տեքստում «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» եզրույթները չկան

Կառավարության անդամի երդման նոր տեքստում «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» եզրույթները չկան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության անդամների երդման նոր տեքստը՝ ներկայացնելով դրա բովանդակությունն ու փոփոխությունների պատճառները։

Նախարարի խոսքով՝ գործող տեքստն ամբողջությամբ չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության և պետականության ամրապնդման առանցքային սկզբունքները։

Նոր խմբագրությամբ առաջարկվում է ամրագրել, որ կառավարության անդամը պետք է գործի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ծառայի հանրային շահին, պաշտպանի պետական շահը, նպաստի պետականության ու սահմանադրական կարգի ամրապնդմանը, ինչպես նաև պատասխանատվություն կրի ներկա և ապագա սերունդների առջև։

Երդման նոր տեքստն առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ․

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երդման նոր տեքստում բացակայում են «հայրենիք», «ազգ» և «ժողովուրդ» բառերը։

Գալյանը պատասխանել է, որ նոր տեքստում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն, ըստ նրա, ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը։

«Կան հետևյալ սկզբունքները՝ պետք է գործենք այդ հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով։ Մենք պարտավոր ենք ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով «ազգ» բառի բացակայությանը՝ Գալյանը նշել է, որ այդ գաղափարը, իր գնահատմամբ, արտացոլված է ապագա սերունդների առջև պատասխանատվության մասին ձևակերպման մեջ։

Կարապետյանը հակադարձել է՝ նշելով, որ խնդիրը միայն առանձին բառերի բացակայությունը չէ։ Նրա խոսքով՝ տեքստից դուրս է մնացել նաև հայրենիքի հզորացման և կառավարության անդամի՝ ժողովրդի առջև ունեցած պարտավորության մասին ձևակերպումը։

«Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք այն, ինչ մենք կարդում ենք այդտեղ, այս գաղափարները կա՞ն, այսինքն՝ գրվա՞ծ են, թե՞ ոչ։ Ես կարդացի, որ դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ, նաև՝ կառավարության անդամի՝ ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը, իր ժողովրդի՝ ում պետք է ծառայի անդամը»,- ասել է Կարապետյանը։

Գալյանը պատասխանել է, որ չկա մեկ հավաքական փաստաթուղթ, որտեղ ամրագրված են Հայաստանի համազգային նպատակները, և որպես այդպիսի նպատակ՝ նշել է պետության հարատևությունն ու զարգացումը։

«Մենք ասում ենք՝ մեր համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է։ Վա՞տ նպատակ է։ Չեմ կարծում, որ վատ նպատակ է։ Պետության հարատևության և զարգացման մեջ մտնում է և՛ պետության ուժեղացումը, հզորացումը, և՛ պատասխանատվությունն ապագա սերունդների առաջ»,- ասել է Գալյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն, իր հերթին, իշխանություններին մեղադրել է «հայրենիքի» գաղափարը հետևողականորեն մերժելու մեջ։

Հովսեփյանի խոսքով՝ երդման տեքստից «հայրենիք» հասկացության հեռացումը պատահական չէ։ Նա նշել է, որ այդ բառը չի հիշատակվում նաև կառավարության ավելի քան 100 էջանոց ծրագրում և դա որակել է իշխանությունների գաղափարական մոտեցման դրսևորում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն առարկել է Գալյանի այն պնդմանը, թե «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը։

«Ի՞նչ համարձակությամբ եք հայտարարում, որ Հայաստանի Հանրապետությունն իր մեջ ներառում է ազգ, հայրենիք հասկացությունները։ Ո՞նց է ներառում, մի հատ կբացատրեք՝ ո՞նց է ներառում»,- հարցրել է Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում բնակվող շուրջ 150 000 արցախցի իրենց հայրենիքը Արցախն է համարում, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը չի ներառում Արցախը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանից դուրս ապրող հայերին՝ նշելով, որ աշխարհում շուրջ 10 միլիոն հայ է ապրում։

«Դուք ի՞նչ եք հայտարարում, Հայաստանում ապրում է շուրջ 3 միլիոնը, ի՞նչ եք հայտարարում, այն 7 միլիոնը հայ չէ՞, ո՞նց եք դուք դա հայտարարում»,- ասել է Վարդանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+